Գլխավոր պողոտայի այգին մինչև տարեվերջ պետք է հանձնվի բնակիչներին. քաղաքապետարան (լուսանկարներ)
Երկու ամսից ավելի է ընթանում են մայրաքաղաքի Գլխավոր պողոտայի՝ Սարյան փողոց-Մաշտոցի պողոտա միջանկյալ հատվածի այգու («Մալիբու» սրճարանին հարակից հանգստի գոտի) բարեկարգման աշխատանքներ: Panorama.am-ին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանն ասաց, որ այս տարվա ընթացքում բարեկարգման աշխատանքները կավարտվեն:
«Կոնկրետ ոչինչ չեմ կարող ասել, բայց մինչև տարեվերջ ամեն դեպքում այգու բարեկարգման աշխատանքներն ամբողջությամբ կավարտվեն ու այգին կհանձնվի մեր բնակիչներին»,- ասաց նա:
Այգում աշխատող բանվորներից մեկի խոսքով, այգու հատվածը նախատեսված էր մինչև սեպտեմբերի 1-ն ավարտել, սակայն չեն հասցնի, ծրագրից հետ են ընկել:
Նշենք, որ այգու բարեկարգման աշխատանքներն իրականացնում է «Տաշիր գրուպ» ընկերությունը:
Քաղաքապետարանից ավելի վաղ հայտնել էին, որ ծրագրի շրջանակում կբարեկարգվի այգու 18846 քմ ընդհանուր մակերեսը, կապահովվի ժամանակակից լուծումներով արտաքին լուսավորություն, կփոխարինվեն ճեմուղիների և աստիճանների սալահատակները:
Քաղաքապետարանից հավատացնում են, որ իրականացվող ծրագրի արդյունքում այգու ներկայիս կանաչ մակերեսը զգալիորեն կընդլայնվի, կավելանա նաև ջրային մակերեսը: Հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց համար այգին մատչելի ու հարմարավետ դարձնելու նպատակով էլ կկառուցվեն թեքահարթակներ:
Բարեկարգման ավարտից հետո, ըստ նախագծի, այգին ունենալու է այսպիսի տեսք.
Նախորդող հրապարակումներ՝
Երբ Երևանը քաղաքի քաղաքացի չունի` «քանդեք, քանդեք…» (լուսանկարներ)
Գլխավոր պողոտայի այգում դեռ քանդման աշխատանքներ են իրականացվում (լուսանկարներ)
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան