Զարմանալի է, որ ԳԱԱ-ն ալյուրի հարստացման հարցերով զբաղվող մասնագետ չունի. Ռ. Հայթյան
Զարմանալի է, որ Գիտությունների ազգային ակադեմիան չունի ցորենի ալյուրի հարստացման հարցերով զբաղվող մասնագետ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Սպառողների ազգային ասոցիացիայի փոխնախագահ, մարկետինգի, մոնիտորինգի բաժնի պետ Ռուբեն Հայթյանը՝ նշելով, որ իրենք ալյուրի հարստացման հարցով դիմել են ԳԱԱ և ստացել նման պատասխան:
«ԳԱԱ-ից նման պատասխան ստանալով, մենք որոշեցինք դիմել ՌԴ սնուցման ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Վիկտոր Թուտելյանին և ստացանք այն պատասխանը, որ ալյուրի հարստացման գործընթացը կա շատ երկրներում, սակայն պատասխանել էր, որ Հայաստանում ցանակալի չէ դրա կիրառությունը: Ուրախացանք, որ այդ փաստաթուղթը կա մեր ձեռքերում: Դրանից մի քանի օր հետո իմացանք, որ առողջապահության նախարարությունը Երևանում անց է կացնում բժիշկների միջազգային համաժողով, որտեղ պետք է քննարկվի ֆոլաթթվով ալյուրի հարստացման թեման: Հրավիրել է նաև տվյալ մասնագետին: Մեզ չէին հրավիրել, սակայն գնացինք: Մեզ այնտեղ հորդորում էին չխոսել, չաղմկել, կարծես թե միտինգի էինք գնացել»,-նշեց Հայթյանը:
Նրա խոսքերով՝ այնտեղ Թուտելյանը բոլորովին այն տեսակետ հայտնեց ֆոլաթթվի հետ կապված և 180 աստիճանով փոխված ներկայացրեց այն:
Բժիշկ-կենսաբան Ֆեդյա Գսպոյանն էլ նշեց, որ այլուրը ֆոլաթթվով հարստացնելը կարծես թե համակարգված դավադրություն լինի:
Հասարակական-քաղաքական գործիչ Խաչիկ Ստամբոլցյանի կարծիքով էլ, սա դիվերսիոն գործընթաց է. «Ես դիմել եմ Աղվան Հովսեփյանին, որպեսզի քրեական գործ հարուցվի, քանի որ որոշ մարզերում առանց տեղյակ պահելու մանկապարտեզներում երեխաների սննդի մեջ ֆուլաթթու է լցվում»:
Նախորդող հրապարակումներ`
ՀԽ նիստում ալյուրի հարստացման մասին քննարկումն ավարտվեց միջադեպով
Ֆոլաթթուն կարող է չարորակ անեմիայի պատճառ դառնալ. կարծում է կենսաբանը (տեսանյութ)
«Ավելի լավ է մեկ կտոր կանաչի ուտեն, քան ֆոլաթթվով հարստացված հաց»
«Հանուն առողջ սննդի» քաղաքացիական նախաձեռնության պատասխանն առողջապահության նախարարին
Ալյուրի հարստացման ծրագիր. Ինչու բնակչությանն ընտրության հնարավորություն չի տրվում
Կոչ` ԱՆ-ին. Ինչո՞ւ եք պարտադրում, ում անհրաժեշտ է, կարող է դեղորայքի տեսքով օգտագործել ֆոլաթթու
Նախարարությունը պատրաստվում է բացահայտել ալյուրի հարստացման մասին ընդդիմախոսների ներկայացրած միֆերը
Ալյուրի հարստացումը հետաձգվեց մեկ տարով
ԱՆ. Ցորենի ալյուրի հարստացման ծրագիրը միտված է հիվանդությունների կանխարգելմանը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին