Դատավոր Իշխան Բարսեղյանի նկատմամբ հարուցված կարգապահական վարույթը կարճելու հարցը դեռ քննարկվում է. «Հրապարակ»
«Արդարադատության համակարգում դեռ քննարկում են Շենգավիթի դատարանի դատավոր Իշխան Բարսեղյանի նկատմամբ հարուցված կարգապահական վարույթը կարճելու հարցը։ Այս որոշումը խիստ անսպասելի է եղել բոլորի համար։ Իսկ թե ինչու Արդարադատության խորհուրդը նման որոշում կայացրեց, տարբեր վարկածներ են շրջանառվում։ Ասում են, թե այդ քայլով ԱԽ-ն փորձեց ցույց տալ, որ չի ենթարկվում վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանին, նրա կամակատարը չէ։ Հայտնի է, որ Բարսեղյանի «հախից» ուզում է գալ հենց Մկրտումյանը։ Թեև ասում են, որ իշխան Բարսեղյանի նկատմամբ նոր վարույթներ կհարուցվեն։ Ի դեպ, սա ԱԽ-ի առաջին հանդգնությունը չէ, ամիսներ առաջ էլ վճռաբեկի նախագահը չէր կարողացել ԱԽ անդամ դարձնել իր թեկնածուին»,- գրում է «Հրապարակը»: