Բակո Սահակյանը Լոնդոնում համահայկական կազմակերպությունների հետ փոխգործակցության հարցեր է քննարկել
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը այսօր Լոնդոնում հանդիպում է ունեցել Հայ օգնության միության, Համազգային մշակութային միության, Հոմենեթմենի Մեծ Բրիտանիայի կառույցների ներկայացուցիչների հետ:
Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, որ հանդիպմանը քննարկվել են Արցախի հետ փոխգործակցությանը վերաբերող հարցեր:
Նախագահ Սահակյանը բարձր է գնահատել վերոհիշյալ համահայկական կազմակերպությունների դերակատարությունը Սփյուռքում հայ ազգային ինքնության պահպանման, հայրենիքի հետ կապերի ամրապնդման եւ ազգային խնդիրների լուծման գործում: