Սերժ Սարգսյան. Միջազգային պայքարը ցեղասպանության հանցագործության դեմ պետք է նոր թափ առնի
«Որպես ցեղասպանության ենթարկված ժողովուրդ, մենք վերածնվել ենք, պետականության կերտել, և այսօր հնարավորություն ունենք հանդես գալու որպես ցեղասպանության հանցագործության դեմ պայքարի առաջարամարտիկներից մեկը»,- Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության 12-րդ համաժողովի բացման խոսքում ասաց նախագահ Սերժ Սարգսյանը:
Նախագահը նշեց, միջազգային պայքարը ցեղասպանության հանցագործության դեմ պետք է նոր թափ առնի, նոր բովանդակություն ստանա, օգտագործի բոլոր հնարավոր հարթակները:
Երկրի ղեկավարի խոսքով, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակում Երևանում անցկացվել է «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» առաջին ֆորումը, որի ժամանակ մասնակիցներն առաջարկել են Հայաստանին այս գործում ստանձնել առաջնորդի դերակատարումն ու պարբերական բնույթ հաղորդի համաժողովին. «Անցկացնելով անհրաժեշտ քննարկումներ՝ մենք ընդունել ենք այդ առաջարկությունը, նախատեսել ենք համաժողովն անցկացնել երկու տարի մեկ անգամ՝ սկած 2016 թվականից»:
Նախորդիվ`
Հ. Դեմոյան. Ռազմամոլ առաջնորդների ագրեսիվ հռետորաբանությունը անուշադրության չպետք է մատնել
Հ. Դեմոյան. Ամեն օր Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ունենում է թուրք այցելուներ
Պետք է ավելի արդյունավետ մեխանիզմներ, օրենսդրություն մշակվի ցեղասպանությունները կանխարգելելու համար. Դեմոյան