
«Գազպրոմը» չեղյալ է հայտարարել պայմանագիրը «Թուրքական հոսք»-ի կապալառուի հետ
«Deutsche Welle»-ն գրում է, որ «Գազմպրոմին» պատկանող «South Stream Transport B.V» օպերատորը իտալական «Saipem S.p.A.» կապալառու ընկերությանը հայտնել է, թե չեղյալ է հայտարարում «Թուրքական հոսք» էներգանախագծի խողովակաշարի ջրային հատվածի առաջին գծի շինարարության մասին պամանագիրը:
«Այս որոշումը պայմանավորված է «Թուրքական հոսք» գազատարի իրականացման հարցում աշխատանքային և կոմերցիոն բազմաթիվ խնդիրների շուրջ փոխպայմանավորվածություն ձեռք բերելու անհնարինությանմբ»,-հայտարարել է «South Stream»-ի ներկայացուցչությունը:
Բացի Անապայի հատվածում «Castoro Sei» ընկերության կողմից իրականացվող աշխատանքներից, նախագծի մնացած հատվածներում շինարարական գործընթացը շարունակվում է: Ակնկալվում է, որ առաջիկայում «South Stream Transport B.V»-ը բանակցություններ կսկսի նոր կապալառուների հետ, որպեսզի ավարտին հասցվի գազատարի առաջին գծի շինարարությունը:
«Deutsche Welle»-ն նշում է, որ «Saipem S.p.A.» ընկերությունը, որը վերահսկվում է Իտալիայի պետական նավթարդյունահանող «Eni SpA» կորպորացիայի կողմից, «Թուրքական հոսք» նախագծի գլխավոր կապալառուն էր, ում հետ կնքվել էր երկու գործարք` ընդհանուր առմամբ 2,4 մլրդ. եվրո արժողությամբ: