Հունաստանում տեղի ունեցող վերջին իրադարձություններն իրենց ազդեցությունն են թողել հայաստանցիների հանգստի վրա.«Հրապարակ»
«Հունաստանում տեղի ունեցող վերջին իրադարձություններն իրենց ազդեցությունն են թողել հայաստանցիների հանգստի վրա, քանի որ Հունաստանն այս տարի եղել է ամենացանկալի ու մատչելի ուղղությանը եվրոպական բոլոր «տուրերի» մեջ։ Հոսքն ու պահանջարկը դեպի Հունաստան այս օրերին քիչ-քիչ սառում է՝ կապված Հունաստան-ԵՄ խնդիրների, սպասվելիք դեֆոլտի հետ»,- «Հրապարակին» ասել են տուրիստական մի կազմակերպության աշխատակիցներ։
«Չնայած ԱԳՆ-ի հայտարարությանը՝ ձեռնպահ մնալ Եգիպտոս մեկնելուց, հայերն անտեսում են այդ զգուշացումը։ Եվ դիմողներն են շատ և մեկնողները, պատճառը թերևս այն է, որ Եգիպտոսը շատ մատչելի է, դրա համար էլ մեր հայրենակիցներն անտեսում են ռիսկը:
Ի դեպ, այս տարի, ի տարբերություն նախորդի, արտասահմանում հանսգտացողների թիվը բավական նվազել է»:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան