Սերգեյ Լավրովը կոչ է արել ռազմական ոլորտում Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները չեղյալ հայտարարել
«Սերգեյ Լավրովը կոչ է արել ռազմական ոլորտում Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները չեղյալ հայտարարել»,-այդ մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի իրանական ծառայությունը:
Համաձայն հաղորդագրության ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Ուֆայում ընթացող ԲՐԻԿՍ-ի անդամ երկրների համաժողովում ունեցած ելույթի ընթացքում կոչ է արել ռազմական ոլորտում Իրանի նկատմամբ ՄԱԿ-ի ընդունած բանաձևը հնարավորինս սեղմ ժամկետում չեղյալ հայտարարել:
Լավրովի համոզմամբ՝ պատժամիջոցների չեղյալ հայտարարելը կնպաստի Իրանի՝ ահաբեկչության դեմ պայքարի գործին:
Իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ Ուֆայում անցկացվող ԲՐԻԿՍ-ի համաժողովի մասնակիցները հայտարարություն են տարածել՝ կոչ անելով որքան հնարավոր է շուտ Իրանի միջուկային խնդրի շուրջ հասնել համաձայնության:
Նշենք, որ Իրանի նախագահ Հասան Ռոհանին Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) և ԲՐԻԿՍ-ի անդամ (Բրազիլիա, ՌԴ, Հնդկաստան, Չինաստան, Հարավ Աֆրիկյան Հանրապետություն) երկրների ղեկավարների նիստին մասնակցելու նպատակով այս գիշեր մեկնել է Ռուսաստան: