
Հորդորում եմ ժողովրդին չտանել արհեստական բախման` երթի. Վալերի Օսիպյան (լուսանկարներ)
Ազատության հրապարակում քիչ առաջ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը մոտեցավ բողոքի ցույցի նախաձեռնող խմբի անդամներին՝ զգուշացնելով, որպեսզի սահմանափակվեն հանրահավաքով և երթ չկազմակերպեն:
«Քանի որ հանրահավաքը խաղաղ բնույթ է կրում, ոստիկանությունը հանդորրժողականություն է դրսևորում, քանի որ դա չի խոչընդոտում երթևեկությանը, չի սահմանափակում մյուս քաղաքացիների ազատ տեղաշարժը: Մենք դեմ չենք, որ դուք այստեղ հավաքվեք, սակայն երթ չկազմակերպեք: Հորդորում եմ Ձեզ, ժողովրդին չտանել արհեստական բախման` երթի: Խնդրում ենք և զգուշացնում, մենք դա թույլ չենք տա: Ոստիկանական ուժերը, որ հավանաբար դուք տեսել եք այս տարածքում, թույլ չեն տալու երթ: Խնդրում ենք սահմանափակվեք հանրահավաքով»,- ասաց Վ.Օսիպյանը:
Նախաձեռնող խմբի անդամ Նարեկ Այվազյանը վստահեցրեց, որ հանրահավաքը խաղաղ բնույթ է կրելու, իսկ երթ անելու են, թե ոչ, կորոշեն հանրահավաքի մասնակիցները: