Շահեն Պետրոսյան. Բաց երկնքի քաղաքականությունը բլեֆ է
Կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության նախկին պետ Շահեն Պետրոսյանի խոսքով, Հայաստանի ավիաընկերությունների հեռանալու պատճառները շատ են. «Քաղաքական, տնտեսական բաղադրիչներն էլ կան: Քաղաքական բաղադրիչներից մեկն այն է, որ Հայաստանը հիմա վասալական վիճակում է գտնվում և այս ամբողջ շուկան տրվել է Ռուսաստանին»:
Ոլորտի մասնագետը «Մեդիա կենտրոն»-ում տեղի ունեցած քննարկման ժամանակ հայտարարեց, որ կառավարության կողմից հայտարարված բաց երկնքի քաղաքականությունը բլեֆ է. «Նման բան գոյություն չունի, որովհետև մեր երկինքը երբեք էլ փակ չի եղել: Միակ փակ ժամանակը եղել է մինչև 95 թվականը, երբ Թուրքիան միակողմանի բլոկադայի էր ենթարկել Հայաստանի օդային տարածքը»:
Պետրոսյանի համար զարմանալի ու անհասկանալի է, թե ինչպես եկամտաբեր համարվող հայկական ավիաընկերությունները սնանկացան. «Երբ «Հայկական ավիաուղիները» տրվեցին «Արմավիա»-ին ես զգուշացրեցի, որ դա շատ վտանգավոր հետևանքներ է ունենալու, որովհետև այդ ոլորտով սկսեցին զբաղվել ոչ պրոֆեսիոնալ մարդիկ»:
Պետրոսյանը նկատեց, երբ «Արմավիա» ընկերության սնանկացումից հետո ուղևորափոխադրումներ սկսեց իրականացնել «Էյր Արմենիա» ընկերությունը, հաշվի չառնվեցին սեփական փոխադրողի շահերը, որոշեցին երկինքն ամբողջությամբ տալ օտարներին:
Նա հայտարարեց, որ հավաստի տվյալներ ունի՝ ոլորտում կոռուպցիա կա, արհեստական խոչընդոտներ են ստեղծվում. «Էյր Արմենիան սնանկացավ, որովհետև չդիմացավ դեմպինգային քաղաքականությանը, որն իրականացնում են ոռւսական ընկերությունները: Այսօր ստեղծվել է մի վիճակ, երբ մենք սեփական ավիացիա չունենք, իսկ դա անվտանգության խնդիր է»:
Քաղաքագետ Արմեն Գրիգորյանի կարծիքով, էլ ոլորտում առկա խնդիրը քաղաքական է. «Այս ոլորտում պետության կողմից սահմանված են բարձր հարկեր: USAID-ն 2011 թվականին հետազոտություն էր անցկացրել, որի համաձայն` «Զվարթնոց»-ն ուսումնասիրած 20-ից ավելի օդակայաններից ամենաթանկ օդակայանների շարքում է»:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան