165 կիլոգրամ քաշով երգչուհին երգել է Սփիրսի թափանցիկ կոմբինեզոնով
Հունգարացի փոփ-երգչուհի Snowflake-ը, ով 165 կիլոգրամ քաշ ունի, տեսահոլովակ է նկարահանել My Mission Is You երգի վրա, որում թափանցիկ կոմբինեզոնով է, ինչպես Բրիթնի Սփիրսը Toxic տեսահոլովակում: Հունգար երգչուհին նշել է, որ ցանկացել է ինչ-որ նոր բան փորձել ու տարբերվել: Նա ասել է, որ տեսահոլովակը ստեղծել է որպես աջակցություն խոշորամարմին երգիչներին, քանի որ նրանց համար դժվար է բարձրանալ կարիերային աստիճանով: Այս մասին գրում է Լենտա.ռու կայքը:
Երգչուհին խոստովանել է, որ արդեն բազմաթիվ բացասական արձագանքներ է ստացել, սակայն ջանում է դրանց ուշադրություն չդարձնել: Հոլովակում երգչուհին զգեստափոխվում է մի քանի անգամ, հայտնվում է կարմիր շորով, սև և հովազ հիշեցնող կոստյումներով, դիմակներով:
Snowflake-ը սկսնակ երգչուհի է: 183 սանտիմետր հասակը և ծանր քաշը օգնել են նրան անցնել քաստինգը և նկարահանվել հունգարական կատակերգությունում: Ի վերջո նրան հաջողվել է պայմանագիր կնքել ձայնագրող ընկերության հետ և նրա երգերն ու հոլովակները սկսել են հայտնվել Itunes-ում, Spotify-ում, Amazon-ում և YouTube-ում: