ՄԱԿ. Սիրիացի փախստականների թիվը գերազանցել է 4 մլն-ը
Պատերազմի հետևանքով հարևան երկրներում ապաստանած սիրիացի փախստականների թիվը գերազանցել է 4 մլն-ը, ասվում է ՄԱԿ փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի զեկույցում:
Ըստ զեկույցի՝ այժմ Սիրիայի հարևան երկրներում գտնվում է 4,013,000 փախստական, ընդ որում վերջին տասը ամսում նրանց թիվն ավելացել է մեկ միլիոնով: Գրասենյակի կանխատեսումների համաձայն՝ 2015 թվականի վերջին նրանց թիվը կհասնի 4.27 մլն-ի:
«Մեկ հակամարտության ընթացքում սա փախստականների ամենամեծ թիվն է: Այս ժողովուրդն արժանի է աշխարհի աջակցության, բայց դրա փոխարեն ապրում է ծանր պայմաններում, և սուզվում է աղքատության մեջ»,-ասել է գերագույն հանձնակատար Անտոնիո Գուտերեշը՝ հիշեցնելով, որ դեռ 7.6 մլն սիրիացի ներքին տեղահանված է:
Թուրքիային բաժին է ընկնում փախստականների 45%-ը՝ 1,805,255 մարդ: 1,172,753 սիրիացի ապաստանել է Լիբանանում, 629,128-ը՝ Հորդանանում, 249,726-ը՝ Իրաքում, 132,375-ը՝ Եգիպտոսում, իսկ 24,055 հազարը՝ Հյուսիսային Աֆրիկայի այլ երկրներում: 270 հազար սիրիացի եվրոպական երկրներում ապաստանելու դիմում է ներկայացրել:
Զեկույցում նշվում է, որ 2015 թվականին փախստականներին և նրանց ընդունող երկրներին օգնություն ցուցաբերելու համար կպահանջվի 5.5 մլրդ դոլար, որի մեծ մասն անհրաժեշտ է ընդունող երկրներում անկայուն վիճակները կանխելու համար: Հունիսի վերջին տվյալներով՝ դոնոր երկրները փոխանցել են անհրաժեշտ գումարի միայն 24%-ը: Փախստականների մեծ մասը հիմնականում աղքատության շեմին է, իսկ նրանց կենսապայմանները չեն համապատասխանում ընդունված չափանիշներին:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան