Կբացվի «Ընթերցող Երևան» խորագրով գրքերի բացօթյա երկրորդ տոնավաճառը
Հուլիսի 10-ին ժամը 11:00-ին Միսաք Մանուշյանի անվան պուրակում կբացվի «Ընթերցող Երևան» խորագրով գրքերի բացօթյա երկրորդ տոնավաճառը:
Քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ միջոցառմանը կմասնակցեն մայրաքաղաքում գործող գրախանութները, հրատարակչությունները, գրադարանները, Երևանի գրողների միությունը, ինչպես նաև բազմաթիվ ասմունքողներ, գրքասերներ:
Գրքի և գրենական պիտույքների վաճառքով զբաղվող կազմակերպություններն այցելուներին կներկայացնեն ամենատարբեր ժանրերի ինչպես հայրենական, այնպես էլ արտասահմանյան գրականություն: Իրենց հնարավորություններն ու առաջարկությունները կներկայացնեն գրահրատարկչության ոլորտի կազմակերպությունները:
Երևանի գրողների միությունը կներկայացնի վերջին շրջանում գրքեր հրատարակած հայ գրողներին:
«Ընթերցող Երևան» գրքերի տոնավաճառը կգործի երկու օր ՝ հուլիսի 10-ին և 11-ին, ժամը 11:00-ից 18:00:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում