«ՀՀ-ՌԴ ապրանքաշրջանառության խնդիրների և հեռանկարները»
Հուլիսի 10-ին «Մեդիա կենտրոնում» կայացել է «Ապրանքաշրջանառությունը Հայաստանի և Ռուսաստանի միջև. Խնդիրներ և հեռանկարներ» թեմայով հեռուստակամուրջ-քննարկումը: Երևանից թեմայի շուրջ մեկնաբանություններով հանդես են եկել տնտեսագետ Վահագն Խաչատրյանը, Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը և Հայաստանի արտահանողների միության նախագահ Րաֆֆի Մխչյանը:
Խոսելով Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառության խնդիրների մասին՝ Հայաստանի արտահանողների միության նախագահ Րաֆֆի Մխչյանը որպես հիմնական խնդիր և խոչընդոտ մատնանշել է Վերին Լարսի անցակետից դեմի ԵՏՄ միասնական տնտեսական տարածք սահմանանցման ոչ դյուրինությունը:
«Բոլոր արտահանողները ովքեր հատում են այդ անցակետը բախվում են լուրջ խնդիրների՝ ստիպված լինելով հավելյալ միջոցներ ծախսել սահմանանցման գործընթացում»,- իր մտահոգությունն է հայտնել Րաֆֆի Մխչյանը:
Վահագն Խաչատրյանի խոսքով՝ որևէ տարբերություն չկա Հայաստանը ԵՏՄ-ի անդամ է թե ոչ, քանի որ Հայաստանի համար տնտեսական առումով վերցրած, այդ կառույցը քաղաքական կառույց է՝ հաշվի առնելով ընդհանուր սահմանի բացակայությունը:
Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը իր խոսքի սկբնամասում հիշեցրել է Հայաստանի արտաքին ընդհանուր առևտրաշրջանառության կառուցվածքում Ղազախստանի և Բելառուսի ունեցած շատ փոքր մասնաբաժինների մասին՝ ընդգծելով, որ ԵՏՄ-ն որպես կառույց Հայաստանի համար ասոցացվում է Ռուսաստանի հետ և կարիք չկա ուռճացնել այդ կառույցի դերակատարությունը և ընձեռող հնարավորությունները:
«Լրանում է արդեն երկրորդ տարին ինչ Հայաստանը ընտրել է ԵՏՄ-ին միանալու ճանապարհըմ, սակայն անդամ երկրների հետ առևտրային բալանսում ոչ մի փոփոխություն տեղի չի ունեցել»,- ընդգծել է Գագիկ Մակարյանը:
Հեռուստակամուրջի մոսկովյան կողմում խնդիրների և հեռանկարների մասին կարծիքներ են հայտնել ՌԴ-ում Հայաստանի առևտրային ներկայացուցիչ Կարեն Ասոյանը, ՌԴ ԳԱԱ Տնտեսագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող Արտյոմ Պիլին և ԵվրԱզԵս ինստիտուտի գիտական խորհրդի նախագահի տեղակալ Վալերի Բելսկին: Հայկական կողմից հնչող մտահոգություններին Մոսկվայից պատասխանել են, որ Եվրասիական տնտեսական միության ստեղծումը համընկավ ՌԴ-ի դեմ պատժամիջոցների սահմանման ժամանակահատվածի հետ, որի պատճառով ռուբլու արժեզրկումը և մակրոտնտեսական ընդհանուր ցուցանիշների անկումը փոխեց իրադրությունը ռուսական շուկայում՝ բացասաբար անդրադառնալով նաև հայկական արտահանողների համար: Մոսկվայից նաև հավաստիացրել են, որ արտահանման գործընթացում առկա տեխնիակական խոչընդոտները ժամանակի ընթացքում կկարգավորվեն:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան