Անվճար հագուստ բաժանելու ժամանակ Բանգլադեշում 23 մարդ է զոհվել
Բանգլադեշի հյուսիսում գտնվող քաղաքներից մեկում չքավորներին անվճար հագուստ բաժանելու ժամանակ հրմշտոց է առաջացել, ինչի հետևանքով 23 մարդ մահացել է: Այս մասին գրում է «Գազետա.ռու» կայքը, ավելացնելով, որ մահացածների թիվը հնարավոր է ավելանա:
1.5 հազար մարդ է հավաքվել ձեռնարկության բակում, երբ սեփականատերերը հայտարարել են անվճար հագուստ բաժանելու մտադրության մասին: Նշվում է, որ մուսուլմանական Ռամադանի ընթացքում հարուստները հաճախ են հագուստների նման «զոհողություն» անում: Մարդիկ փորձել են անցնել նեղ դարպասներով, ինչի հետևանքով հրմշտոց է առաջացել:
Իրավապահները ձերբակալել են յոթ մարդու, այդ թվում և ձեռնարկության սեփականտիրոջը: