Կոմիտասի նախատեսած «Հազար ու մի խաղ» հարյուր երգից բաղկացած ընտրանին հրատարակվել է
«Մշակութային վերածնունդ» հիմնադրամի կողմից իրականացվող «Հայկական ազգային երաժշտական գանձարան» նախագծի շրջանակում հրատարակվել է Կոմիտաս վարդապետի նախատեսած «Հազար ու մի խաղ» հարյուր երգից բաղկացած ընտրանին:
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց նախագծի գլխավոր երաժշտական խմբագիր ու խորհրդատու, կոմիտասագետ Արթուր Շահնազարյանը:
«Կոմիտասը 1903 թվականին ընտրում է Արևելյան և Արևմտյան Հայաստանների շրջանների 100 լավագույն ժողովրդական երգեր՝ հայ ժողովրդին ու աշխարհին ներկայացնելու համար, թե սա է մեր տեսակը, մեր բնույթը: Նա չկարողացավ գումար ճարել, որ հրատարակեր: Հրատարակեց միայն բառերը՝ փոքրիկ գրքույկով: Մենք բառերին համապատասխան գտանք նոտաները, ամբողջը նորից նոտագրվեց, դասակարգվեց ու առաջին անգամ հրատարակեց Կոմիտաս վարդապետի նախատեսած «Հազար ու մի խաղ» հարյուր երգից բաղկացած ընտրանին»,- ասաց կոմիտասագետը:
Ընտրանին լույս է տեսել 1000 օրինակով, որը բաժանվելու է գրադարաններին, նաև, ըստ Ա. Շահնազարյանի, կլինի վաճառքում: Անհրաժեշտության դեպքում էլի կտպագրվի:
«Ով իր ձեռքում ունենա այս ընտրանին կարող է ասել՝ սա է հայ երաժշտությունը: Այն արտահայտում է Արևելյան և Արևմտյանի Հայաստանների ամբողջ ժառանգության ադամանդը»,- ասաց Ա. Շահնազարյանը:
Նաև հայտնեց, որ այժմ պատրաստում են «Ժամագիրք» և Մակար Եկմալյանի պատարագի հրատարակումը:
««Ժամագիրքը» հրատարակվել է առաջին անգամ 1877 թվականին Գևորգ Չորրորդ կաթողիկոսի հրամանով հայկական նոր նոտագրությամբ: Մինչ օրս չի հրատարակվել: 140 տարի հետո մեր «Ժամագրքի» նոտագրությունը փոխել ենք եվրոպական նոտագրությամբ, կազմել ենք: Շուտով այն պատրաստ կլինի»,- ասաց նա:
Ա. Շահնազարյանի խոսքով, այսօր պահանջված է նաև Մակար Եկմալյանի պատարագը, որը հրատարակվել է իր կենդանության օրոք. «Կոմիտասի պատարագը բարդ է, արական երգչախմբի համար է: Այստեղ, սփյուռքում ոչ բոլոր եկեղեցիներն ունեն արական երգչախումբ, այդ իսկ պատճառով այն պահանջված է»:
Նախորդող հրապարակում՝
Հայկական ազգային երաժշտության ինքնատիպ վկայական՝ գանձնարան ու գանձատուփ