Իտալիայում նկարահանվելու է Ֆելլինիի «Քաղցր կյանք» ֆիլմի ռիմեյքը
Իտալական AMBI Group ընկերությունը հայտարարել է այն մասին, որ համաձայնություն է ձեռք բերել հայտնի ռեժիսոր Ֆեդերիկո Ֆելլինիի ժառանգորդների հետ ստեղծել նրա դասական «Քաղցր կյանք» (1960 թ.) ֆիլմի ռիմեյքը: Այս մասին գրում է Բի-Բի-Սի-ն:
Ռեժիսորի ազգականուհի Ֆրանչեսկա Ֆելլինին հայտարարել է, որ իր ընտանիքը բազմաթիվ անգամներ ստացել է նման առաջարկներ, բայց համաձայնություն է տվել միայն AMBI ծրագրին, քանի որ պրոդյուսերներն առաջարկել են «ֆիլմի գեղեցիկ ժամանակակից տարբերակ»:
AMBI ներկայացուցիչը նշել է, որ չնայած նոր ֆիլմում ներկայացվելու է ժամանակակից պատմություն, նրանում լինելու են «այն բոլոր տարրերը, որոնք «Քաղցր կյանքը» դարձրել են իսկական դասական»:
«Քաղցր կյանք» ֆիլմը վարձույթում է հայտնվել 1960 թվականին և Կաննի 13-րդ կինոփառատոնում արժանացել է գլխավոր մրցանակին: Ժապավենը համարվում է Ֆելլինիի ստեղծագործությունների գագաթակետերից մեկը:
«Քաղցր կյանք» ֆիլմի գլխավոր դերում հանդես է գալիս Մարչելլո Մաստրոյաննին: Գործողությունները տեղի են ունենում 1950-ականների Հռոմում:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա