![](https://panorama.am/news_images/5/14385_1/f55c4ab09cc8b7_55c4ab09ccc9e.thumb.jpg)
Սևանա լիճ է բաց թողնվել 200 000 մանրաձուկ (լուսանկարներ, տեսանյութ)
«Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրի» շրջանակներում «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման» հիմնադրամի կողմից լիճ է բաց թողնվել շուրջ 200 000 հատ իշխան՝ 40 000 մինչև 30 գրամ և 160 000` մինչև 5 գրամ կշռող մանրաձկներ:
Հիմնադրամի մամուլի ծառայությունից հիշեցնում են, որ սա Հիմնադրամի կողմից իրականացրած երկրորդ խոշոր միջոցառումն է՝ առաջին մանրաձկան բացթողումը կայացել էր 2015 թ. հունիսի 23-ին (43 000 հատ 30 գրամանոց ձկներ):
Հիմնադրամի կարևորագույն նպատակներից մեկն է՝ Սևանա լճի էնդեմիկ ձկնատեսակների` գեղարքունի և ամառային իշխանի պաշարների վերականգնման կայուն ընթացքի ապահովումը: Գաղտնիք չէ, որ դեռ 1940-ականների սկզբից Սևանի իշխանի թվաքանակը սկսել էր նվազել, իսկ 1978 թվականին այն արդեն ընդգրկվել էր ԽՍՀՄ Կարմիր գրքի մեջ: Չնայած լճից ձկնորսության արգելքներին և պլանավորված մանրաձկան պաշարների տարեկան ավելացման ծրագրին` ներկայումս իշխանը զուրկ է բնական ինքնավերարտադրության հնարավորությունից:
Հայտնի է, որ Սևանի իշխանը կարող է բազմանալ միայն մաքուր ջրում, սակայն գետերը և վտակները, որտեղ ձուկը կարող է բնականոն ձևով ձվադրել և վերարտադրվել, այսօր գտնվում են անհուսալի վիճակում: «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման» հիմնադրամը իրականացնելու է անհրաժեշտ բնապահպանական միջոցառումներ՝ Սևանի իշխանի բնական վերարտադրության պայմանների ապահովման համար:
Սևանա լճի բնապահպանական խնդիրների լուծման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցները կգոյանան հիմնադրամի կողմից ստեղծված ընկերությունների շահույթից, ինչպես նաև ցանցավանդակային տնտեսությունների կողմից յուրաքանչյուր մեկ կիլոգրամ ձկան վաճառքից 200 դրամ հիմնադրամին փոխանցվող վճարներից: Արդյունքում՝ պարբերաբար իրականացվող բնապահպանական միջոցառումները կնպաստեն լճի ջրի որակի աստիճանական լավացմանը և էկոհամակարգի հավասարակշռության վերականգնմանը:
Այսպիսով, իրականացվող բնապահպանական միջոցառումների շնորհիվ լճում կվերականգնվեն էնդեմիկ ձկնատեսակների՝ գեղարքունի և ամառային ենթատեսակների իշխանի պաշարները, կբարելավվեն իշխանի համար ձվադրավայր հանդիսացող գետերի էկոլոգիական վիճակը, որը կնպաստի իշխանի բնական վերարտադրությանը և պոպուլյացիաների ձևավորմանը, իսկ հետագայում` արդյունագործական ձկնորսության վերականգնմանը:
Լրահոս
Տեսանյութեր
![Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան](https://panorama.am/video_images/18/53959_1/53964459152_d54b3ba492_b_1_thumb.thumb.jpg)
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան
![Ես ներողություն են խնդրում յուրաքանչյուրից. Բագրատ Սրբազան](https://panorama.am/video_images/18/53985_1/f676e5c5b36b86_676e5c5b36bc5.jpg)
![Փաշիկ Ալավերդյանը հունից դուրս եկավ](https://panorama.am/video_images/18/53955_1/f676bbc361ea91_676bbc361ead1.jpg)