Իրանի ԱԳ նախարար. Քիչ է հավանականությունը, որ այսօր միջուկային խնդրի շուրջ կհասնենք համաձայնության
«Քիչ է հավանականությունը, որ այսօր միջուկային խնդրի շուրջ կհասնենք համաձայնության»,-այդ մասին իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Մոհմմադ Ջավադ Զարիֆը:
Համաձայն հաղորդագրության՝ Իրանի արտաքին գերատեսչության ղեկավարն այսօր Վիեննայում ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի ունեցած բանակցությունից հետո լրագրողներին կարճ հարցազրույց է տվել հյուրանոցի պատշգամբից:
Լրագրողները հետաքրքրվել են, թե ինչո՞ւ ներքև չի իջնում, Իրանի ԱԳ նախարարը պատասխանել է, թե մաքուր օդ շնչելու նպատակով է մի քանի րոպեով է դուրս եկել:
Ճապոնացի լրագրողի այն հարցին, թե արդյո՞ք բանակցությունները կշարունակվեն մինչև շաբաթվա վերջ, պատասխանել է. «Այո՛, իմ կարծքով այդպես կլինի»:
Այն հարցին, թե ո՞րն է կարևոր՝ չքննարկված հարցը, Իրանի ԱԳ նախարարը պատասխանել է. «Կարևոր հարցերի շուրջ հասնել «Այո»-ին»:
Լրագրողի այն հարցին, թե հնարավո՞ր է այսօր հասնել համաձայնության, Զարիֆը կարճ պատասխանել է. «Քիչ է հավանականությունը»:
Իրանի արտգործնախարարը նշելով, որ դեռ կարևոր հարցերի շուրջ տարաձայնություններ կան և առկա խնդիրները չեն լուծվել, հավելել է. «Եթե կողմերը քաղաքական կամք ունենան, ապա խնդիրը կլուծվի»:
Թեմայի առնչությամբ մեկնաբանություն՝
Ինչո՞ւ կրկին երկարացվեց Իրանի միջուկային խնդրի շուրջ ընթացող բանակցությունների ժամկետը