«Միշիկո, գնա տուն». Օդեսայում ծաղրել են Սաակաշվիլիին (տեսանյութ)
Օդեսայի նահանգապետարանի շենքի մոտ նախօրեին մի խումբ ակտիվիստներ ֆլեշ-մոբ են անցկացրել, որի ընթացքում երկինք է բաց թողնել մեծ փուչիկ՝ Օդեսայի նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիի պատկերով՝ փողկապը ծամելիս: Փուչիկի մյուս կողմում գրված է եղել՝ «Միշիկո, գնա տուն»: Այս մասին գրում է Ռիա նովոստին՝ հղում անելով 1News-ին:
Փուչիկը բաց է թողնվել «Ցտեսություն, մեր քնքուշ Միշա, վերադարձիր քո հեքիաթային անտառը» երգի տակ:
Ակտիվիստներից մեկը հայտարարել է, որ քաղաքին պետք է ազնիվ և պարկեշտ ղեկավար. «Օդեսան հիշում է, որ հենց Սաահաշվիլիի անմիջական հրամանով սանձազերծվեց պատերազմ Հարավային Օսիայում: Իսկ այժմ նա պատրաստվում է պատերազմ սանձազերծել Մերձդնեստրում»:
Սա առաջին նմանատիպ ակցիան չէ: Օրեր առաջ մեկ այլ շարժում ցույց էր արել՝ պահանջելով Մ. Սաակաշվիլիի հրաժարականը: