Վիտամին Ց-ն նվազեցնում է վաղաժամ մահվան վտանգը
Կոպենհագենի համալսարանի գիտնականների անցկացրած հետազոտությունների ընթացքում ուսումնասիրվել է 100 հազար մարդ: Մասնագետները հետաքրքրվել են, թե ինչ հաճախականությամբ են ուսումնասիրվող կամավորները կերել միրգ և բանջարեղեն: Հետազոտել են նաև մասնակիցների ԴՆԹ-ն:
«Մեդդեյլի.ռու»-ի հաղորդմամբ, նրանք եկել են եզրակացության, որ վիտամին Ց-ն նվազեցնում է վաղաժամ մահվան ու սիրտանոթային հիվանդությունների վտանգը: Առավել հաճախ միրգ ու բանջարեղեն օգտագործած մասնակիցների մոտ սրտանոթային հիվանդությունների վտանգը 15, իսկ վաղաժամ մահվան ռիսկը 20 տոկոսով ավելի ցածր է, քան այն մասնակիցների մոտ, որոնք ավելի քիչ են օգտագործել միրգ ու բանջարեղեն:
Նրանք եզրակացրել են, որ արյան մեջ վիտամին Ց-ի մեծ քանակությունը նվազեցնում է հիվանդանալու հավանականությունը: Մասնագետները մտադիր են պարզել, թե էլ ինչ գործոններ են ազդում վաղաժամ մահվան ու սիրտանոթային հիվանդությունների ռիսկի վրա:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում