Տնտեսություն 19:27 10/07/2015

Տեխնոլոգիական ուիկենդ. Մրցույթներ և նորարարական լուծումների վերաբերյալ հետաքրքիր ներկայացումներ

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը IBM Ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնի շրջանակում կազմակերպում է իր տեսակի մեջ յուրահատուկ տեխնոլոգիական ուիկենդ հայկական ստարտափների և թիմերի, ինչպես նաև բոլոր ստեղծագործ և նորարար երիտասարդների համար:

Հիմնադրամի մամուլի ծառայությունից մանրամասնում են, որ ուիկենդի ընթացքում կիրականացվեն մի շարք մրցույթներ և նորարարական լուծումների վերաբերյալ հետաքրքիր ներկայացումներ, այդ թվում՝ ԱՄՆ առաջադեմ մասնագետների կողմից կներկայացվեն WATSON և BlueMix պլատֆորմների վերաբերյալ վերջին զարգացումները: Կազմակերպվելու է 24-ժամյա Հեքեթոն (ծրագրավորման մրցույթ)՝ IBM-ի BlueMix cloud պլատֆորմի հիման վրա, որին կմասնակցեն 2-4 հոգանոց թիմեր: Նշված պլատֆորմը թիմերին հնարավորություն կընձեռի օգտագործել IBM-ի կողմից մշակված նորագույն լուծումներ այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են արհեստական բանականությունը, սոցիալան ցանցերը, առողջապահությունը, մոբայլ տեխնոլոգիաներ և այլն: Լավագույն երկու թիմերը կստանան 500 հազարական դրամի մրցանակ, ևս մեկ թիմ կստանա երկու սմարթֆոն՝ որպես խրախուսական մրցանակ: Մասնակիցներին սպասվում են նաև այլ անակնկալներ:

Ուիկենդի ընթացքում, առաջին անգամ Հայաստանում կկազմակերպվի Slush 2015 Global Impact Accelerator-ի լոկալ մրցույթը հայկական ստարտափների համար: Slush-ը նորաստեղծ նորարար ընկերությունների (start-up) և տեխնո-տաղանդների համար նախատեսված ամենամյա միջազգային տեխնոլոգիական կոնֆերանս է, որի ընթացքում կազմակերպվում են հանդիպումներ միջազգային առաջատար ներդրողների, ղեկավարների և մեդիայի հետ, ինչը հնարավորություն է ընձեռում ՏՏ ոլորտի ընկերութ¬յուններին զարգացնել իրենց բիզնեսը: 2015 թվականին Slush միջազգային մրցույթը տեղի կունենա նոյեմբերի 11-12-ը Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում, որին կմասնակցի նաև նշված լոկալ մրցույթի հաղթողը:

Միջոցառումը կկայանա ս.թ. հուլիսի 11-ից 12-ը Այբ ավագ դպրոցի տարածքում:
Տեխնոլոգիական ուիքենդի հովանավորներն են «Նիկիտա Մոբայլ» և «Ռոստելեկոմ Հայաստան>> ընկերություններն ու «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» բարեգործական հիմնադրամը:

IBM Ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնը (ISTC) IBM ընկերության, ԱՄՆ ՄԶԳ-ի (USAID), ՀՀ կառավարության և «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի (EIF) համատեղ ծրագիրն է, որի առաջնային նպատակն է տրամադրել նորարարական տեխնոլոգիական լուծումներ և ռեսուրսներ IBM-ի կողմից՝ համապատասխան դասընթացների և գիտահետազոտական աշխատանքների իրականացման ու բիզնեսի զարգացման համար:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}