Սիցիլիայում Ախմատովայի պատվին հուշարձան է կանգնեցվել
Սիցիլիական Տաորմինա քաղաքում ռուս գրող Աննա Ախմատովայի պատվին հուշարձան է կանգնեցվել: Իր ողջույնի խոսքում քաղաքապետ Էլիջո Ջարդինան շնորհավորել է «մեծագույն ռուս բանաստեղծուհուն Սիցիլիա երջանիկ վերադարձի համար»,-գրում է ТАСС-ը:
Ախմատովան Սիցիլիայում եղել է 1964 թվականին և արժանացել գրական «Էթնա-Տաոռմինա» անվան պատվավոր մրցանակի: Ավելի վաղ, ըստ աղբյուրի, քաղաքի փողոցներից մեկը անվանակոչվել է Ախմատովայի անունով:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա