Նշվում է Հիշատակ հին տապանակի և նոր Սբ. Եկեղեցու տոնը
Հայաստանյան Առաքելական եկեղեցին այսօր նշում է Հիշատակ հին տապանակի և նոր Սբ. Եկեղեցու տոնը:
Հին Ուխտի տապանակը Հին կտակարանի ամենամեծ սրբությունն է, որտեղ պահվում էին Տասնաբանյա պատվիրանների տախտակները, Ահարոնի ծաղկյալ գավազանն ու մանանայով լի ոսկյա սափորը: Քրիստոնեական եկեղեցու համար այն Նոր Ուխտի, այսինքն` Քրիստոսի Եկեղեցու նախատիպն է, որի համար սահմանել է այս տոնը՝ Եկեղեցու մշտնջենականության խորհրդով: Qahana.am-ը հարղորդում է, որ տոնը կատարվում է Վարդավառի՝ Քրիստոսի Պայծառակերպության տոնին նախորդող շաբաթ օրը:
Նշենք, որ վաղը նշվելու է Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը, որը Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից երրորդն է: Պայծառակերպության տոնով հաստատվեց այն ճշմարտությունը, որ Հիսուս Աստծո Որդին է: Աստծո պատգամն է առաքյալներին և ողջ աշխարհին. «Նրան լսեցեք»: