Կահիրեում իտալական հյուպատոսարանի մոտ խոշոր պայթյուն է տեղի ունեցել (լուսանկարներ)
Կահիրեում իտալական հյուպատոսարանի շենքի առջև այսօր վաղ առավոտյան պայթյուն է տեղի ունեցել: Reuters-ը, վկայակոչելով MENA լրատվական գործակալությանը, գրում է, որ նախնական տվյալներով, ռումբը տեղադրված է եղել ավտոմեքենայի մեջ, որը կայանված է եղել հյուպատոսարանի պատերին մոտ:
Պայթյունի ուժգնության հետևանքով փլվել է շենքի ճակատային մասի հիմնական մասը: Ականատեսները, որոնք արդեն լուսանկարները տեղադրել են, նշել են, որ պայթյունը զգալի վնասներ է հասցրել շենքի մեջ: Պայթյունի հետևանքով հինգ մարդ է տուժել, որոնցից երկուսը ոստիկաններ են:
Ականատեսները արդեն իսկ լուսանկարներ են տեղադրել Twitter սոցիալական ցանցում:
Դեռ ոչ մի կազմակերպություն չի ստանձնել կատարվածի պատասխանատվությունը:
Եգիպտոսի առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Հոսամ Աբդել-Ղաֆարի փոխանցմամբ, վիրավորները մեկ ընտանիքի անդամներ են՝ մայրը և իր երեք երեխաները: Նրանց տեղափել են հիվանդանոց: