Զենք գնելու համար ՌԴ վարկը Հայաստանին անհրաժեշտ էր. Մովսես Հակոբյան
ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Մովսես Հակոբյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Ռուսաստանի կողմից տրամադրվող 200 մլն ԱՄՆ դոլարի չափով վարկին ասաց, որ դա Հայաստանին անհրաժեշտ էր:
«Վարկն անհրաժեշտ է, որպեսզի զինված ուժերի մարտունակությունը բարձրանա»,- նշեց Մ.Հակոբյանը:
Հիշեցնենք, որ հուլիսի 2-ին ԱԺ արտահերթ նիսում հաստատվեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Հայաստանի Հանրապետության կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին» համաձայնագիրը, ըստ որի` 200 մլն ԱՄՆ դոլար է տրամադրվում ՀՀ-ին: