«Լոռի բերդ» արգելոցում գտնվող բաղնիքի շենքն ու եկեղեցին վտանգված են
«Լոռի բերդ» քաղաքատեղի» պատմամշակութային արգելոցի տարածքում գտնվող երկու հուշարձան՝ բաղնիքի շենքը և եկեղեցին, խիստ վտանգված են: Այս մասին ահազանգել է արգելոցի մասնաճյուղի վարիչը «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ՊՄՊ մարզային ծառայությունների, արգելոցների և արգելոց թանգարանների այս տարվա վեց ամիսների հաշվետվությունները ներկայացնելիս: Տեղեկանում ենք ՊՈԱԿ-ի պաշտոնական կայքից:
Ըստ հաշվետվության, «Գոշավանք» պատմաճարտարապետական թանգարանի շենք կառուցելու համար ՊՈԱԿ-ը գնել է շուրջ 220 ք/մ հողատարածք, որի համար պատվիրվել է նախագծա-նախահաշվային փաստաթուղթ:
3560 թանգարանային նմուշ ունեցող «Դիլիջան» ժողովրդական ճարտարապետության արգելոց-թանգարանը շենքային պայմանների լուրջ խնդիր ունի:
Գեղարքունիքի մարզում մեկ հուշարձան վերականգնվել է, բարեկարգվել ու մաքրվել է 30 հուշարձանի տարածք: Արարատի մարզում պեղումներ, վերականգնման, նորոգման, ամրակայման աշխատանքներ են կատարվել: ՊՄՊ Երևանի մարզային ծառայությունն արձանագրել է «ՀՀ պետական սեփականություն համարվող և օտարման ոչ ենթակա պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակի» հետ անճշտության 17 դեպք:
Արագածոտնի ՊՄՊ մարզային ծառայության պետն անդրադարձել է մի խնդրի, որն առկա է գրեթե բոլոր մարզերում՝ պահպանական գոտիների բացակայությանը, ինչն էլ հաճախ ոչ միայն իրավախախտումների պատճառ է դառնում, այլև խնդիրներ ստեղծում՝ դրանք արձանագրելու և շտկելու գործում: Իրավախախտման և չհամաձայնեցված այլ բնույթի 11 դեպք է արձանագրվել Կոտայքի մարզում:
Նախորդող հրապարակում՝
Հայաստանում վտանգված հուշարձանների թիվն ավելացել է
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա