Ռուս փորձագետ. ՀՀ զինված ուժերը շարունակում են մնալ հետխորհրդային տարածքում ամենամարտունակներից մեկը
ՀՀ զինված ուժերը շարունակում են մնալ հետխորհրդային տարածքում ամենամարտունակներից մեկը: Նովոստնիկ.ռու»-ն (novostink.ru ) փոխանցում է ռուսաստանցի հայտնի ռազմական փորձագետ «Ազգային պաշտպանություն» հանդեսի գլխավոր խմբագիր Իգոր Կորոտչենկոյի խոսքերը՝ ասված «Արմինֆո» լրատվական գործակալությանը:
Նրա կարծիքով` ՀՀ զինված ուժերի մարտունակության վրա որևէ կերպ չի անդրադառնում Անդբեջանի կողմից ռազմական ծախսերի ավելացումը:
«Այս գործոնը թերևս ամենակարևորն է, ինչպես Լեռային Ղարաբաղում, այնպես էլ` հայ-ադրբեջանական սահմանի վրա ուժերի հավասարակշռության պահպանման գործում»,- ասել է Իգոր Կորոտչենկոն:
Վերջինս խոսքերով` Ռուսաստանը ուղղակիորեն շահագրգռված է այս հավասարակշռության պահպանման մեջ և այս ուղղությամբ անում է բոլոր հնարավոր քայլերը: Փորձագետի կարծիքով` հենց այս հավասարակշռությունն է Հարավային Կովկասում խաղաղության պահպանման գլխավոր գրավականը:
Աղբյուրի փոխանցմամբ` պաշտոնական Երևանը տարբեր, այդ թվում երկրի ղեկավարի մակարդակով բազմիցս իր մտահոգություն է հայտնել Բաքվի վարչակարգին ռուսական զենքի մատարակարարման կապակցությամբ: Մոսկվան, դրան ի պատասխան, որպես կանոն հղում է կատարում հակամարտող կողմերի միջև հավասարակշռության պահպանմանը: Մինչդեռ, Խաղաղության խնդիրների ուսումնասիրության Ստոկհոլմյան միջազգային համալսարանի զեկույցի համաձայն` Ադրբեջանի կողմից զենքի ներկրման ծավալները 2010-2014 թթ.-ին 2005-2009 թթ համեմատությամբ աճել են 249 տոկոսով: Հայաստանի կողմից զենքի ներկրման ծավալները կազմում են ադրբեջանական էքսպորտի ընդամենը 4 տոկոսը: Այս տարի աբշերոնյան ռեժիմը ռազմական ծախսերի վրա ուղղել է բյուջեի18 տոկոսը: Զենքի 85 տոկոսը Ադրբեջանը ներկրում է Ռուսաստանից: Մոսկվան արդեն իսկ Բաքվին մատակարարել է 4-5 մլրդ դոլարի զինամթերք: