Վրաց նախարար. Այս հարցում մեր երկու երկրների միջև գործնականում խնդիրներ չկան
«Խնդիր որպես այդպիսի մեր երկու երկրների միջև գործնականում չկա»,- լրագրողների հետ զրույցում ասաց Վրաստանի մշակույթի և հուշարձանների պահպանության նախարար Միխեիլ Գիորգաձեն՝ պատասխանելով հարցին, թե ի՞նչ վիճակում են Վրաստանի տարածքում գտնվող հայկական հուշարձանները:
Նշենք, որ վրաց նախարարը Երևանում մասնակցում է «Մշակութային քաղաքականություն, քաղաքականություն մշակույթի համար. մշակույթի դերը «Ետ-2015» զարգացման օրակարգում» խորագրով միջազգային կոնֆերանսին, որը նվիրված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հիմնադրման 70-ամյակին:
«Ինձ հետ Հայաստան է ժամանել նաև Վրաստանի հուշարձանների պահպանության պետական գործակալության պատվիրակությունը: Պատվիրակության անդամները հանդիպելու են հայ գործընկերների հետ՝ քննարկելու երկու երկրների տարածքներում գտնվող մշակութային հուշարձանների վիճակը: Հպարտությամբ կարող եմ ասել, որ այս հարցում մեր երկու երկրները գործնականում խնդիրներ չունեն: Իսկ առկա հարցերն էլ կլուծվեն այս օրերի ընթացքում տեղի ունեցող հանդիպումների արդյունքում, կմշակվի գործողությունների ծրագիր»,- ասաց նա:
Միխեիլ Գիորգաձեն խոսելով երևանյան կոնֆերանսի մասին, նշեց. «Կարևոր իրադարձություն է, քանի որ այս օրերին քննարկվելու են մշակութային քաղաքականության հարցեր, նաև ինչ դեր կարող է խաղալ մշակույթը մեր երկրներում քաղաքական, սոցիալական, տնտեսական զարգացման, միջպետական հարաբերությունների կարգավորման հարցերում»:
Նախորդող հրապարակումներ՝
«Երկրի ներսում ինչ-որ ուժեր քանդում են իրենց մշակութային ժառանգությունը, ո՞ւմ դեմ է կիրառվում պատժամիջոցը»
ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչը չպատասխանեց հայկական հուշարձանների ոչնչացման վերաբերյալ հարցին
Նախարար. Այլոց մշակութային ժառանգության վնասումը պետք է վճռականորեն դատապարտվի
«ՅՈՒՆԵՍԿՕ-ն որպես կառույց չափազանց կարևոր է մեզ համար». Երևանում մեկնարկեց մշակութային միջազգային կոնֆերանսը
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա