Օդի ջերմաստիճանը նվազում է
Հայաստանի տարածքում օդի ջերմաստիճանը հուլիսի11-12-ին կնվազի 3-4 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա:
Այսօր և հուլիսի 15-ին Հանրապետության հյուսիսային շրջաններում, 12-13-ի գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին, շրջանների զգալի մասում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ. արագությամբ: Հուլիսի 14-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Քամին` հարավ-արևմտյան` 5-10 մ/վրկ: Արարատյան դաշտում և Սյունիքում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգություն: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից:
Հանրապետությանում`
Երևանում`
Այսօր, հուլիսի 14-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 12-13-ի երեկոյան ժամերին և գիշերվա առաջին կեսին սպասվում է ամպրոպ, կա կարճատև անձրևի հավանականություն: Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ արագությամբ:
Նախորդող հրապարակում՝
Գագիկ Սուրենյան. Երևանում ջերմաստիճանը 40-ի չի հասել