Աշխատանքային օրը կտեղափոխվի, և Մեռելոցի օրը կլինի ոչ աշխատանքային
Կառավարության այսօրվա արտահերթ նիստի օրակարգում կա երկու հարց, որոնցից մեկը գաղտնի է և պետք է ներկայացնի Ֆինանասների նախարար Գագիկ Խաչատրյանը, իսկ մյուսը աշխատանքային օրերը տեղափոխելու մասին որոշման նախագիծն է, որը ներկայացնելու է Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը:
«Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածը և «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության տոների օրերի, ինչպես նաև ազգային տաղավար տոների և դրանց հաջորդող հիշատակի օրերի կապակցությամբ` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. 2015 թվականի հուլիսի 13-ի աշխատանքային երկուշաբթի օրը տեղափոխել 2015 թվականի հուլիսի 18-ը` շաբաթ օր:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից»:
Կառավարությունից Panorama.am-ը տեղեկանում է, որ նիստն արդեն ավարտվել է և աշխատանքային օրերը տեղափոխելու մասին կառավարության որոշման նախագիծը հավանության է արժանացել: