Դա մահափորձ էր. Սրեբրենիցայում քարեր են նետել Սերբիայի վարչապետի վրա
Սերբիայի ներքին գործերի նախարար Նեբոսյա Ստեֆանովիչը (Nebojsa Stefanovic) վարչապետ Ալեքսանդր Վուչիչի հետ Սրեբրենիցայում տեղի ունեցածը որակել է մահափորձ, գրում է Reuters-ը:
Նշենք, որ այսօր, հուլիսի 11-ին տեղի է ունեցել Սրեբրենիցայի կոտորածի 20-րդ տարելիցի հիշատակի արարողությունը, և Սերբիայի վարչապետի ուղղությամբ ցուցարարները քարեր ու շշեր են նետել: Դրանցից մեկը նույնիսկ կպել է վարչապետին և կոտրել ակնոցի ապակին:
Պաշտոնական Սերբիան դատապարտել է կատարվածը և այն որակել մահափորձ վարչապետի դեմ, երկրի կառավարությունը նույնիսկ արտահերթ նիստ է գումարել: Սերբիան հայտարարել է, որ Բոսնիային բողոքի նոտա է հղելու:
«Դա սկանդալային հարձակում է, և ես կարող եմ ասել, որ դա ուղղակի մահափորձ էր վարչապետի դեմ»,-հայտարարել է Սերբիայի ներքին գործերի նախարարը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում