Սախալինի կինոփառատոնի ժյուրին գլխավորելու է իրանցի ռեժիսորը
Սախալինի միջազգային 5-րդ կինոփառատոնի ժյուրին գլխավորելու է իրանցի ռեժիսոր Մոհսեն Մահմալբաֆը: Այս մասին գրում է Գազտեա.ռու կայքը՝ հղում անելով փառատոնի կազմակերպիչներին:
Իրանցի ռեժիսորը նաև ներկայացնելու է իր նոր ֆիլմը՝ «Նախագահ»:
Մոհսեն Մահմալբաֆը ոչ միայն ռեժիսոր է, այլ նաև դասախոս:
«Նրա ազդեցության տակ մեծացել են ոչ միան իր տան անդամները, այլ նաև ուսանողներ ամբողջ աշխարհում: Ազատության հանդեպ սերը Մոհսեն Մահմալբաֆին տարել է նրան, ու նա այժմ աշխատում է իր հայրենիքի՝ Իրանի սահմաններից դուրս: Նրա «Նախագահ» ֆիմը նկարահանվել է Վրաստանում՝ վրաց դերասանների մասնակցությամբ»,- պատմել է փառատոնի ծրագրերի ղեկավար Ալեքսեյ Մեդվեդևը:
Սախալինի միջազգային 5-րդ կինոփառատոնը կայանալու է օգոստոսի 21-28-ը: Մրցութային ծրագրում ընդգրկված է 9 ֆիլմ, այդ թվում հայաստանցի ռեժիսոր Արամ Շահբազյան «Մոսկվիչ, իմ սեր» (2015 թվական) ֆիլմը:
Նախորդող հրապարակում՝
Արամ Շահբազյանի ֆիլմը՝ Սախալինի կինոփառատոնում. ռուս բլոգերի վերլուծությունը
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան