Գլխավոր էնդոկրինոլոգ. Հայաստանում 73 հազար մարդ հիվանդ է շաքարային դիաբետով (Տեսանյութ)
Հայաստանում շաքարային դիաբետն առավել տարածված հիվանդություններից է: Այն մահացության պատճառների առաջին եռյակում է:
«Առաջին տեղում սիրտանոթային հիվանդություններն են, երկրորդ տեղում՝ ուռուցքները, երրորդ տեղում՝ շաքարային դիաբետը: Ավաղ, շաքարային դիաբետով հիվանդների թիվը տարեցտարի ավելանում է ոչ միայն ամբողջ աշխարհում, այլև Հայաստանում»,-լրագրողների հետ հանդիպմանն այսօր ահազանգ հնչեցրեց ԱՆ գլխավոր էնդոկրինոլոգ Էդվարդ Թորոմանյանը:
Մասնագետը վիճակագրական տվյալներ է վկայակոչում. «Եթե 2000 թվականին մենք տարեկան ունենում էինք 1000 նոր դեպքեր, 2010-ին ունեինք՝ 2-3 հազար նոր դեպքեր, իսկ վերջին տարիներին այդ թիվը կրկնապատկվել է՝ մենք տարեկան ունենում ենք 5-6 հազար նոր հիվանդներ: Շաքարային դիաբետով հիվանդների ընդհանուր թիվը Հայաստանում կազմում է 73 հազար, որից 454-ը երեխաներ են»:
Հիվանդացության աճի պատճառների մասին մասնագետի մեկնաբանությունները՝ տեսանյութում: