Հունաստանում բանկային արձակուրդը կերկարաձգվի երկու օրով
Հունաստանի կառավարությունը բանկային արձակուրդը կերկարաձգի ևս երկու օրով: Այս մասին փոխանցում է «Լենտա.ռու»-ն՝ վկայակոչելով այդ երկրի ֆինանսների ու բանկիրների նախարարության հայտարարությունը:
Սա արդեն երկրորդ երկարաձգումն է՝ բանկային համակարգի կայունությանն ուղղված ֆինանսական հատուկ միջոցառումների շրջանակում: Նախորդ անգամ արձակուրդները երկարաձգվել են հուլիսի 6-ին:
Գերմանիայի նկատմամբ Հունաստանի պարտքային պարտավորվածության հարցը դեռևս լուծված չէ: Այսօր հայտնի դարձավ, որ Հունաստանը պայմանավորվել է ԵՄ-ի հետ՝ պարտքային ճգնաժամից դուրս գալու վերաբերյալ:
Պետությունը կստանա 86 մլրդ եվրո տնտեսության կազմում բարեփոխումներ իրականացնելու պայմանով, ինչին սակայն հանրաքվեում դեմ էր քվեարկել 61.31 տոկոսը:
Հունաստանի իշխանությունը բանկերի գործունեությունը դադարեցրել է հունիսի 28-ին: