Արցախում հայ-իրանական ֆիլմ են նկարում
Արցախի նախագահ Բակո Սահակյանն այսօր ընդունել է Արցախում նկարահանվող առաջին հայ-իրանական համատեղ վավերագրական-գեղարվեստական ֆիլմի ռեժիսոր Անահիտ Աբադին և ֆիլմի տնօրեն Ռուբինա Ղազարյանին:
Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդմամբ, երկրի ղեկավարը կարևորել է այս նախաձեռնությունը՝ Արցախի մասին տարբեր արժեքավոր նյութերի պատրաստման եւ լայն հանրությանը ներկայացման տեսանկյունից, նշելով, որ այն կնպաստի մեր հանրապետությունում մշակույթի զարգացման գործին:
Հանդիպմանը ներկա էր ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը: