Վարչապետն ընդունել է Ֆիրդուսի 33-րդ թաղամասի բնակիչներին
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Երևանի Ֆիրդուսի 33-րդ թաղամասի կառուցապատման արդյունքում օտարված բնակելի տարածքների բնակիչներին: Հանդիպմանը ներկա են եղել նաև ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը և կառուցապատող «Գլենդել Հիլզ» ընկերության ներկայացուցիչները: Այս մասին հայտնում են կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Կառավարության ղեկավարը լսել է բնակիչների խնդիրները, որից հետո կառուցապատող ընկերության ներկայացուցիչները ներկայացրել են շինարարական աշխատանքների ընթացքը, բնակիչներին բնակարանների կամ գումարի տեսքով փոխհատուցելու, փաստաթղթային խնդիրների լուծման ուղղությամբ տարվող աշխատանքները:
Վարչապետ Աբրահամյանը նշել է, որ բնակիչների բարձրացրած հարցերի ուղղությամբ տարվում են հետևողական աշխատանքներ և վստահեցրել, որ նրանց հուզող խնդիրները գտնվում են իր մշտական ուշադրության կենտրոնում: Կառավարության ղեկավարը ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանին հանձնարարել է կառուցապատող «Գլենդել Հիլզ» ընկերության հետ ևս մեկ անգամ լրացուցիչ քննարկել խնդիրների լուծման տարբերակները և ներկայացնել համապատասխան առաջարկություններ:
Օտարված բնակելի տարածքների քաղաքացիները շնորհակալություն են հայտնել Հովիկ Աբրահամյանին՝ իրենց խնդիրներին հետամուտ լինելու և օժանդակություն ցուցաբերելու համար:
Նախորդիվ`
«Արդեն կապրիզ եք անում». Կառավարության պաշտոնյան՝ ցուցարարներին
Ցուցարարները փակեցին դեպի Հանրապետության հրապարակ տանող ճանապարհը
Ֆիրդուսիի նախկին բնակիչներ. Եթե հարցին լուծում չտրվի, կգնանք Բաղրամյան մեր մահճակալներով
Նարեկ Սարգսյանը՝ բողոքող բնակիչներին. Վարչապետը երկուշաբթի ձեզ կսպասի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան