Մեկ օրվա ընթացքում Ճապոնիայում շոգից երեք մարդ է զոհվել, 600-ը հոսպիտալացվել
Ճապոնիայում երեք մարդ զոհվել և 620-ը հոսպիտալացվել են ուժեղ շոգերի հետևանքով: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:
Շոգից ավելի շատ տուժել են Տոկիոյի բնակիչները: Ջերմաստիճանը բարձրացումը Ճապոնիայում զգալի է դարձել հուլիսի 11-ից:
Երկրի որոշ շրջաններում ջերմաստիճանի սանդղակը բարձչացել է մինչև 35 աստիճանը, իսկ Նիիգատայում գրանցվել է 38,5 աստիճանով:
Ճապոնիայում ուժեղ շոգերի պատճառով մարդկային զոհեր գրանցվում են գրեթե ամեն տարի: Նախորդ տարի ավելի քան 30 մարդ է մահացել, իսկ 35 հազարը հոսպիտալացվել: Տեղի բժիշկները խորհուրդ են տալիս քիչ մնալ արևի ուղիղ ճառագայթների տակ և օգտագործել թույլ աղով ջուր կամ համապատասխան ջրեղեն: