Օմսկում զորանոցի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 23-ի
Օմսկում զորանոցի փլուզման հետևանքով մահացել է 23 մարդ: Այս մասին գրում են ռուսական լրատվամիջոցները՝ վկայակոչելով ՌԴ պաշտպանության նախարարության տվյալները: Փլատակներից դուրս են բերվել բոլոր 42 զինծառայողները:
Ավելի վաղ ռուսական լրատվամիջոցները հայտնում էին 21 զոհի մասին: Նշվում էր, որ 19 տուժածներ տեղափոխվել են բժշկական հաստատություններ:
Նշենք, որ փլուզումը տեղի է ունեցել երեկ ուշ երեկոյան: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Երկրի նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտպանության նախարարին հանձնարարել է բոլոր տուժածներին ապահովել բժշկական օգնությամբ: Դեպքի վայրում աշխատում են քննիչները, այդ թվում երկրի գլխավոր դատախազության աշխատակիցները:
Նշվում է, որ զորանոցի վերանորգման աշխատանքներն իրականացրել է Նիժնի Նովգորոդում գրանցված «Ռեմեկստրոյ» ընկերությունը: