Արքայազն Ուլիամը պատմել է նոր աշխատանքի առաջին օրվա անհանգստության մասին
Արքայազն Ուլիամը պատմել է այն մասին, որ որոշակի հուզմունք և անհանգստություն ունի նոր աշխատանքի հետ կապված, գրում է «Գազետա. ռու»-ն՝ հղում անելով The Daily Mail-ին:
Արքայազնը պետք է ղեկավարի «Արևելյան Անգլիայի Օդային շտապ օգնություն» կազմակերպության ուղղաթիռը:
«Սա իմ առաջին աշխատանքային օրն է, ես անհանգստացած եմ: Շատ ուժ և համբերություն է պահանջվել փորձերի ժամանակ, հիմա այստեղ եմ և շատ եմ ուզում անցնել աշխատանքի»,-ասել է նա, երբ ժամանել է Քեմբրիջի օդանավակայան:
Սկզբում Ուլիամն աշխատելու է ոչ ամբողջական հերթափոխով, հետագայում անցնելու է ամբողջ աշխատանքային օրվա:
Ըստ աղբյուրի՝ արքայազնը սկզբում պետք է լինի երկրորդ օդաչուն, իսկ բավարար թվով թռիչքների ժամանակ կարող է գլխավորել առաջին օդաչուի տեղը: