Մի քանի օրից Ստերլիգովը կվերադառնա Ռուսաստան (տեսանյութ)
Ռուս գործարար Գերման Ստերլիգովն այսօր Շուշիում հրավիրած ասուլիսում հայտարարեց, որ հուլիսի 16-ին վերադառնալու է Ռուսաստան, բայց առանց ընտանիքի՝ հայ ընկերներին փրկելով հարցերից:
«Ես չեմ թաքնվում արդարադատությունից, չեմ ուզում, որ Ղարաբաղն ու Ռուսաստանը վիճեն: Ես գնում եմ, որ իմ հայ ընկերներին փրկեմ այն հարցերից, իբր իրենք հանցագործի են թաքցնում: Ես գնում եմ, եթե պետք է, ինձ կձրբակալեն, եթե ոչ՝ կվերադառնամ Ղարաբաղ, կզարգացնեմ ֆերման, կբացենք բուժկետ, նորաձևության տուն: Ինչո՞ւ եմ ընտրել Ղարաբաղը: Ես ուզում էի՝ ընտանիքս անվտանգ տեղ լինի: Եթե ինձ հետ ինչ-որ բան պատահի, նրանք ապրեն նորմալ մարդկանց շրջապատում, որոնք հիանալի կերպով են շփվում միմյանց հետ»,-ասաց Ստերլիգովը:
Ինչ վերաբերում է այն շշուկներին, թե Արցախ է եկել 15 տարվա ազատազրկումից խուսափելու համար, որ ինքը ԲՈՐ-ի ղեկավարն է, Ստերլիգովն ասել է, թե այդ ամբողջը սուտ է:
Ասուլիսում Ստերլիգովը բացահայտեց իր թշնամիներին ու բարեկամներին, ասաց, թշնամին Վյաչեսլավ Սուրկովն է. «Ես 2011-ի դեկտեմբերին պետական հեղաշրջում կանխեցի: Իմ գլխավոր թշնամին սատանան է, իսկ Սուրկովը՝ նրա հավատարիմ ծառան է, ով հարում է սատանայական եկեղեցուն: Բոլոտնայա հրապարակում նա փորձեց պետական հեղաշրջում իրականացնել, ես այդ մասին իմացա և հայտնեցի իմ բլոգում: Ես Վլադիմիր Պուտինի կողմնակիցն եմ, և ուրախ եմ, որ նա այժմ միայնակ է կառավարում Ռուսաստանը: Անհրաժեշտ է Ռուսաստանում արմատախիլ անել 5-րդ շարասյունը»:
Նրա խոսքով, Սուրկովի դեմ պետք է քրեական գործ հարուցվի իշխանության տապալման փորձ կատարելու առթիվ:
Ստերլիգովն ասաց, որ իր նկատմամբ հետապնդումներ են իրականացվել նաև «Ադամից մինչև Պուտին» գրքի պատճառով. «Իմ թշնամիները կեղծ եկեղեցականներն են, կախարդներն ու գիտնականները»:
Նախորդող հրապարակումներ՝
Ստերլիգովը հերքել է տեղեկությունները, թե ՌԴ-ում իրեն 15 տարվա ազատազրկում է սպառնում
Ստերլիգովն ասուլիսի եկավ ձիով
Ստերլիգովի կինը ծրագրում է նորաձևության ցուցադրություն կազմակերպել հենց արցախյան լեռներում
Вести.Ru. «Գերման Ստերլիգովը իր նոր կյանքի մասին»
ԼՂՀ Սահմանադրություն. Հողի նկատմամբ սեփականության իրավունք չունեն օտարերկրյա քաղաքացիները
Լեռնային Ղարաբաղը հրաշք երկիր է, որտեղ ագրեսիա չկա, որտեղ ժողովուրդը բարի է. Գերման Ստերլիգով
Ռուս մեծահարուստը Արցախ է այցելել որպես զբոսաշրջիկ
Ռուս գործարարը լքել է Ռուսաստանը և հաստատվել Լեռնային Ղարաբաղում
Ստերլիգովի կինը Արցախում նորաձևության կենտրոն կբացի (տեսանյութ)
Ո՞վ և ինչպիսի՞ն է Ստերլիգովը. Պատմում է կինը
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան