Ստերլիգովի կինը ծրագրում է նորաձևության ցուցադրություն կազմակերպել հենց արցախյան լեռներում
Ռուս մեծահարուստ Գերման Ստերլիգովի կինը` Ալյոնա Ստերլիգովան, որը ամուսնու հետ միասին մի քանի օր առաջ տեղափոխվել է Լեռնային Ղարաբաղ, պատմել է առաջին տպավորությունների և ապագայի ծրագրերի մասին:
«Ղարաբաղը, ցավոք, ներկայացնում են որպես պատերազմական երկիր: Ինձ նույնպես թվում էր, թե այստեղ վտանգավոր վայր է` ամեն ինչ ոչնչացված է, դեռ կրակում են: Բայց երբ եկանք, հասկացա` սա հանգստի համար շատ հիանալի վայր է, որտեղ օդը մաքուր է, լեռնային գետեր կան, որոնց ջուրը մաքուր է և կարելի է խմել, կենդանիները մաքուր են, իսկ պանիրը, հատապտուղները` հիանալի: Ղարաբաղը ինձ հիացրել է իր հյուրընկալությամբ ու գեղեցկությամբ: Մարդիկ այստեղ ուղղակի հրաշալի են»,- Lifenews-ի հետ հարցազրույցում ասել է Ալյոնա Ստերլիգովան:
Արցախ կատարած անակնկալ այցին Ալյոնան և երեխաները նորմալ են վերաբերվել և այն մասին, որ Ռուսաստան չեն վերադառնա Ստերլիգովի ընտանիքի անդամներն իմացել են, երբ հյուրընկալվել են Բելառուսում ընկերների տանը:
«Ոչինչ չունեինք մեզ հետ, ընդամենը մի փոքրիկ ճամպրուկ: Ես նրա հետ ամուսնացած եմ 26 տարեկանից ու անակնկալներին հարմարվել եմ: Մենք Բելառուսում էինք, և Գերմանն ասաց` այժմ գնում ենք Կովկաս, Ղարաբաղ և դեռ Ռուսաստան չեն վերադառնա: Շատ քիչ հագուստ ունեինք մեզ հետ` ինձ հետ մի քանի զգեստ էի վերցրել, իսկ տղաները, ընդհանրապես, առանց հավելյալ հագուստի են ճամփորդում»,-լրատվամիջոցի հետ զրույցում հիշել է Ալյոնան:
Ռուս մեծահարուստի կինն ասել է, որ ինքն արդեն 50 տարեկան է, և ճանապարհորդելու հարուստ փորձ ունի. «Ապրել եմ Ամերիկայում, Ռուբլյովկայում, մեր հրաշք գյուղում, բայց Ղարաբաղը ինձ ցույց տվեց այն, ինչին դեռ պետք է սովորել. մարդկային լավ հարաբերություններ, ընդունել ու տալ օտար մարդկանց, գրկաբաց լինել, այսինքն` այն ամենը, ինչը մոռացված է Ռուսաստանում: Այստեղ պահպանված են ավանդական արժեքները»:
Ալյոնան մոդելյեր է, ստեղծում է իր զգեստները և նույն գործով է զբաղված նաև այս նոր բնակավայրում: Ավելին, ծրագրում է իսկական նորաձևության ցուցադրություն կազմակերպել հենց լեռներում:
Հարակից հրապարակումներ`
Вести.Ru. «Գերման Ստերլիգովը իր նոր կյանքի մասին»
ԼՂՀ Սահմանադրություն. Հողի նկատմամբ սեփականության իրավունք չունեն օտարերկրյա քաղաքացիները
Լեռնային Ղարաբաղը հրաշք երկիր է, որտեղ ագրեսիա չկա, որտեղ ժողովուրդը բարի է. Գերման Ստերլիգով
Ռուս մեծահարուստը Արցախ է այցելել որպես զբոսաշրջիկ
Ռուս գործարարը լքել է Ռուսաստանը և հաստատվել Լեռնային Ղարաբաղում
Ստերլիգովի կինը Արցախում նորաձևության կենտրոն կբացի (տեսանյութ)
Ո՞վ և ինչպիսի՞ն է Ստերլիգովը. Պատմում է կինը
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին