«Ոսկե ծիրան»-ի առաքելությունը չի սահմանափակվում կինոմատոգրաֆիկ նշանակությամբ. Ռալֆ Յիրիկյան
«Մեծ կինոյով, և ընդհանրապես՝ արվեստով, հայերս հավասարը հավասարի կանգնում ենք մշակութային ազգերի կողքին: Այսօր անչափ կարևոր է ցուցադրել մեր կինոմշակույթը և վերջինիս միջոցով` մեր ձգտումները, աշխարընկալումն ու ինքնությունը: ՎիվաՍել-ՄՏՍ-ի համար «Ոսկե ծիրան»-ի առաքելությունը չի սահմանափակվում կինոմատոգրաֆիկ նշանակությամբ. կինոփառատոնը կարևոր քայլ է աշխարհի մշակութային քարտեզի վրա Հայաստանի ուրույն տեղն ամրապնդելու ուղղությամբ: Տասնամյա մեր ընկերությունն արդեն տասներորդ անգամն է աջակցում «Ոսկե ծիրան» կինոփառատոնին»,-կինոփառատոնի բացման ժամանակ ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
ՎիվաՍել-ՄՏՍ-ի հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ որպես փառատոնի գլխավոր գործընկեր՝ 10 տարիների ընթացքում ՎիվաՍել-ՄՏՍ-ը փառատոնի իրականացմանն նպատակով հատկացրել է ավելի քան 1.2 միլիարդ դրամ: Մասնավորապես՝ «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային 12-րդ կինոփառատոնի կազմակերպման համար ընկերությունը հատկացրել է 150 միլիոն դրամ:
Փառատոնային առաջին օրը եղել է բավականին հագեցած և միջոցառումներով լի: Իրադարձության մեկշաբաթյա ընթացքն սկսվել է իրազեկման ասուլիսներով, որի ժամանակ իրենց ֆիլմերն են ներկայացրել Հայկական համայնապատկեր ազգային մրցույթի մասնակիցներ Մարինե և Սոնա Քոչարյանները («Ինչպես անցնել (Ջիլիզից Ջիլիզ»), Վահրամ Մխիթարյանը («Հովվի երգը») և Ալեքս Իգիթբաշյանն ու Էմիլի Մկրտչյանը («Հատանցում»): Օրվա երկրորդ կեսին կայացել է «Ոսկե ծիրանի» ոչ պաշտոնական մեկնարկը խորհրդանշող` ծիրանօրհնեքի ավանդական արարողությունը, որն այս տարի կազմակերպվել է Սուրբ Աննա եկեղեցում:
Որպես «Ոսկե ծիրան»-ից հայ կինոգործիչներին մատուցվող հարգանքի տուրք՝ Շառլ Ազնավուրի հրապարակում, հայ անվանի այլ կինոգործիչների անունը կրող աստղերի կողքին, 90-ամյա հոբելյանի կապակցությամբ՝ բացվել է նաև կինոռեժիսոր Հենրիկ Մալյանի հիշատակը հավերժացնող աստղը: Այն, ի դեպ, հուշաստղերի շարքում վեցերորդն է:
Փառատոնային առաջին օրով սկսված մեկշաբաթյա հուլիսյան տոնը խոստումնալից մթնոլորտ է ստեղծել: Իրադարձությանը յուրահատուկ երանգ և տրամադրություն է հաղորդել կինոփառատոնի մեկնարկի հետ զուգադիպած Վարդավառը տոնը:
Նախորդող հրապարակումներ՝
Ցանկացել եմ նկարել ֆիլմ, որը հայկական իրականությունը ներկայացնող ռեզյումե կլիներ. Գեդիգյան
Ասիական ֆիլմերում գերիշխում է մշակույթը. Կիմ Դո-Հո
Օռնելլա Մուտին և Նաստասյա Կինսկին արժանացան «Փարաջանովյան թալեր» մրցանակին (լուսանկարներ)
«Ոսկե ծիրան» 12-րդ փառատոնը բացված է
Օռնելլա Մուտին Հայաստանի, Վարդավառի ու երջանկության մասին (լուսանկարներ)
Ռոբեր Գեդիգյան. Այս հիշողությունը կարող է անցնել տարիների միջով
«Ոսկե ծիրան»-ն այս տարի ևս կհամագործակցի ՀՀ-ում օտարերկրյա դեսապանությունների հետ
Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմ. 10 նախագիծ
Ռոբեր Գեդիգյանը՝ 12-րդ «Ոսկե ծիրան»-ի միջազգային խաղարկային մրցույթի ժյուրիի նախագահ
Ռոբեր Գեդիգյանի «Խենթ պատմություն» ֆիլմով կազդարարվի «Ոսկե ծիրան» կինոփառատոնը
«Ոսկե ծիրանը» հարգանքի տուրք կմատուցի հայ կինոյի վարպետներին
«Ոսկե ծիրանն» այս տարի հարուստ է նաև արտամրցութային ծրագրերով. Միքայել Ստամբոլցյան
«Այլևս երբեքը» աշխարհի տարբեր երկրներում պատմել է Հայոց ցեղասպանության մասին ճշմարտությունը
«WEB ԾԻՐԱՆ» 4-րդ համահայկական առցանց կինոփառատոնի արդյունքները
«Ոսկե ծիրան» փառատոնի շրջանակում չորս հատուկ ծրագիր նվիրված է լինելու Հայոց ցեղասպանությանը