ՎՏԲ-Հայաստան Բանկը շարունակում է ակտիվորեն զարգացնել հաճախորդների հեռահար սպասարկման ուղիները
ՎՏԲ-Հայաստան Բանկը շարունակում է ակտիվորեն զարգացնել հաճախորդների հեռահար սպասարկման ուղիները
ՎՏԲ-Հայաստան Բանկը շարունակում է զարգացնել իր հաճախորդների հեռահար սպասարկման ուղիները և մի շարք ցուցանիշների աճ է գրանցել հեռահար սպասարկման ոլորտում: Այս մասին հայտնում են «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի հասարակայնության հետ կապերի բաժնից:
Բանկում հեռահար սպասարկման ամենաշատ պահանջարկ վայելող ու տարածված ուղին Ինտերնետ-բանկինգն է, որի միջոցով կարելի է շուրջօրյա և աշխարհի ցանկացած կետից քարտային, բանկային հաշիվներով իրականացնել առցանց գործարքներ, ձևակերպել/համալրել ավանդներ, մարել վարկեր, կատարել դրամական փոխանցումներ, կոմունալ վճարումներ, փոխանցումներ բյուջե և այլն: ՎՏԲ-Հայաստան Բանկի Ինտերնետ-բանկինգ համակարգից օգտվողների քանակը վերջին տարվա ընթացքում համարյա կրկնապատկվել է, իսկ համակարգով կատարվող գործարքների ծավալն աճել է 60%-ով:
Ինտերնետ-բանկինգից զատ բանկը զարգացնում է նաև SMS-բանկինգ ծառայությունը, որի միջոցով հաճախորդները հնարավորություն ունեն ճշտելու իրենց քարտային, բանկային հաշիվների մնացորդը, հաշիվներով կատարած գործարքները հաշվի ամեն մուտքի և ելքի վերաբերյալ ստացվող SMS-հաղորդագրությունների միջոցով: Ծառայության միջոցով կարելի է նաև իմանալ արտարժույթի փոխարժեքը, վարկերի մարման օրեր և այլն: SMS-բանկինգ ծառայությունից օգտվողների թիվը 01.07.2015թ. դրությամբ կազմում է 163.161, ինչը կրկնակի ավել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից:
Հեռակառավարման գործիքներից ևս մեկն է բանկի բանկոմատային ցանցը: Բանկն անցյալ տարի ընդլայնեց բանկոմատների ֆունկցիոնալ հնարավարությունները և գործարկեց բանկոմատների միջոցով կոմունալ վճարումների ընդունման ծառայությունը: Արդյունքում, բանկի բոլոր քրատապաններն ունեն հնարավորություն շուրջօրյա կատարելու կոմունալ վճարումներ բանկի բոլոր բանկոմատների միջոցով անկախ բանկի գործառնական ժամերից:
Բանկային ծառայություններից օգտվելու առավել հարմարավետ պայմաններ ապահովելու նպատակով բանկը համագործակցում է TelCell ընկերության հետ, որի 1200 վճարային տերմինալների միջոցով հաճախորդները կարող են համալրել իրենց քարտային/բանկային/ավանդային հաշիվներն ու մարել վարկերը: Վերջին տարիների ընթացքում նշված միջոցով կատարված գործարքների ծավալը եռապատկվել է:
Բանկը էլ ավելի է պարզեցրել դրամական փոխանցումների ստացման գործընթացը` հաշվի առնելով ՀՀ բանկային շուկայի այդ ոլորտում եղած մեծ պահանջարկը: ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները կարող են ստանալ արագ դրամական փոխանցումներ` Call Center մեկ զանգի միջոցով: Դրա համար բավական է զանգահարել 8787 հեռախոսահամարով, տեղեկացնել փոխանցման կոդը և գումարը կփոխանցվի հաճախորդի ՎՏԲ-Տրանսֆեր քարտին: Բացի օգտագործման հարմարավետությունից քարտը հնարավորություն է տալիս օգտվելու ստացված գումարի փոխարկման արտոնյալ փոխարժեքից և հետագայում դրամական փոխանցումների պատմության հիման վրա ստանալու վարկ պարզեցված ընթացակարգով:
Բանկում գործում են նաև հեռահար սպասարկման հետևյալ պրոդուկտներն ու ծառայությունները.
• Հեռախոս-բանկինգ` հաշիվների կառավարման հնարավորություն բանկի Call Center զանգի միջոցով
• Բանկոմատի միջոցով քարտից քարտ փոխանցումներ` ՎՏԲ-Հայաստան Բանկի և տեղական բանկերի Visa քարտերին փոխանցում կատարելու հնարավորություն` բանկոմատում մուտքագրելով ստացողի քարտի համարը: Փոխանցումները հասանելի են ամեն օր շուրջօրյա ռեժիմով: