Յ. Ամելինա. ԼՂՀ-ն ամբողջական պետություն է
Հակամարտությունը Լեռնային Ղարաբաղում խորհրդային քաղաքանության արդյունք է: Այն նույն հակամարտությունների շարքում է, որոնք գլուխ բարձրացրեցին հետխորհրդային տարածքում այն պատճառով, որ ինչ-որ մի ժամանակ ԽՍՀՄ-ում երկրների միջև սահմանները անց էին կանցվել կամային ձևով: Նման տեսակետ ունի Ռազմավարական կոնյուկտուրայի կենտրոնի տնօրեն Իվան Կոնովալովը, ինչի մասին հայտարարությունը փոխանցում է «Ռիա Նովոստի» լրատվական գործակալությունը:
«Ղարաբաղյան հակամարտությունը ամենաերկարակյաց և արյունալի հակամարտություններից է: Վերջինիս կարգավիճակը դեռ որոշված չէ: Այն ձգձգվող հակամարտություն է, մշտապես տեղի են ունենում փոխհրաձգություններ, կորուստներ երկու կողմերից էլ, ինչպես հայկական, այնպես էլ ադրբեջանական»,- աղբյուրի փոխանցմամբ նշել է Իվան Կոնովալովը:
Աղբյուրի հետ զրույցում Կովկասյան աշխարհաքաղաքական ակումբի քարտուղար-համակարգող Յանա Ամելինան անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գենեզիսին` նշելով, որ չնայած բոլոր բարդություններին, Լեռնային Ղարաբաղը կարողացել է մեծ հաջողությունների հասնել: Վերջինիս խոսքով` յոթ շրջաններն ազատագրելով և անվտանգության գոտի ստեղծելով Լեռնային Ղարաբաղը իրեն հանգիստ է զգում, սակայն այդ հանգստությունը ռազմական է և ոչ հստակ:
«Այժմ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ամբողջական պետություն է, որն ունի ուժեղ պետական ապարատ, լուրջ բանակ, տնտեսություն և մյուս բոլոր ոլորտները, որոնք համարվում են ամբողջական պետության խորհրդանիշներ: Բնակչությունը այնքան էլ մեծաքանակ չէ` մոտավորապես 90 հազար մարդ: Ադրբեջանական կողմը դեռ ձեռնպահ է մնում հակամարտությունը ուժային փուլ տեղափոխելուց: Հուսով ենք, որ այս վիճակը երկար կտևի: Որովհետև հակամարտության վերսկսումը մեծ արյունահեղության կբերի և մերձավորարևելյան իրադարձությունների ֆոնին այն ավելի շատ կապակայունացնի տարածաշրջանը»,-նշել է Յանա Ամելինան:
Վերջինս, աղբյուրի փոխանցմամբ, նաև տեսակետ է հայտնել, որ բանակցային գործընթացում միջնորդների առաջարկած կարգավորման տարբերակները չեն ընդունվում, քանի որ ղարաբաղյան միջավայրից չեն բխում: Ըստ նրա` բանակցային գործընթացի նշանակալի ձեռքբերումներից է այն, որ սկսած 1999 թվականից տեղի են ունենում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումներ: