Դատարանն արդարացրել է կարճ կիսաշրջազգեստ հագնելու մեջ մեղադրվող աղջիկներին
Մարոկկոյի դատարանը արդարացրել է երկու աղջիկներին, որոնք մեղադրվում էին կարճ կիսաշրջազգեստ հագած վիճակում անվայել վարք դրսևորելու համար: 23 և 29 տարեկան աղջիկները կալանավորվել էին հունիսի 16-ին այն բանից հետո, երբ շուկայում վաճառականները ծաղրել էին նրանց հագուստի համար, փոխանցում է BBC-ն: Ոստիկանական տեղեկագրում նշվել է, որ մարոկկուհիների կիսաշրջազգգեստը շատ կարճ է եղել:
Աղջիկների գործը բուռն վրդովմունք էր առաջացրել Մարոկկոյի հասարակության շրջանում: Ակտիվիստները, ի պաշտպանություն անձնական ազատության պաշտպանության, ստեղծել էին համացանցային ստորագրահավաք: Բացի այդ, Ագադիրում և Կասաբլանկայում բողոքի ակցիաներ անցկացվեցին ի պաշտպանություն կանանց, իսկ հարյուրավոր իրավաբաններ աջակցելու պատրաստակամություն հայտնեցին:
Աղջիկների դեմ քրեական գործը դատապարտել է նաև Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը այն համարելով երկրում «խտրական վերաբերմունքի մաս»: Աղջիկների փաստաբանը հայտարարել է, որ իրենց հաջորդ քայլը լինելու է աղջիկներին հրապարակայնորեն վիրավորած վաճառականների դեմ հակընդդեմ հայցով հանդես գալը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում