Եմենում կառավարամետ ուժերը գրավել են Ադենի միջազգային օդանավակայանը
Եմենի հարավում կառավարամետ ուժերը «Անսար Ալլահ» (հուսիների) շարժման անդամների հետ թեժ մարտերից հետո իրենց վերահսկողությունն են սահմանել Ադենի միջազգային օդանավակայանի վրա: Այս մասին հայտնում է The Daily Star-ը:
Օդանավակայանը վերագրավելիս նրանց օգնել են Սաուդյան Արաբիայի գլխավորած արաբական կոալիցիայի օդային հարվածները: Կոալիցիան օդանավակայանի շրջանը սկսել էր ռմբակոծել հունիսի 22-ից:
Հիշեցնենք, որ արաբական կոալիցիան հուսիների դեմ օդային հարձակումները սկսել էր մարտի 26-ին, երբ հուսիները գրավել էին Ադեն քաղաքի մեծ մասը ու ստիպել գործող նախագահ Աբդ Ռաբբո Մանսուր ալ-Հադիին փախչել երկրից: Ըստ ՄԱԿ տվյալների՝ այս ընթացքում զոհվել է ավելի քան 3000 մարդ, իսկ բնակչության 80 տոկոսը՝ 25 մլն մարդ, հումանիտար օգնության կարիք ունի:
Հուլիսի 10-ից մեկ շաբաթով հումանիտար հրադարար էր հայտարարվել, որը, սակայն, խախտել էր կոալիցիան:
Նախորդող հրապարակումներ՝
Եմենի նախագահը փախել է Ադենից
Սաուդյան Արաբիան և իր դաշնակիցներն օդային հարվածներ են սկսել Եմենում
Բժիշկներ առանց սահմանների. Ադենին հումանիտար աղետ է սպառնում
Բան Կին Մունը Եմենում երկշաբաթյա հրադադար հաստատելու կոչ է արել
Ժնևում անարդյունք ավարտվել են Եմենի հարցով խաղաղության բանակցությունները
Եմենում արաբական կոալիցիայի հարվածները խլել է մոտ 200 մարդու կյանք
Եմենում մեկշաբաթյա հումանիտար հրադադար կհաստատվի
Արաբական կոալիցիան հրադադարից երկու ժամ անց վերսկսել է օդային հարվածները