Լյուբով Կազարնովսկայան մտադիր է Վերդիի «Ռեքվիեմը» հնչեցնել Ստեփանակերտի հրապարակում. «Առավոտ»
Օպերային երգչուհի, օրերս հարևան հանրապետության կողմից «պերսոնա նոն գրատա» հայտարարված Լյուբով Կազարնովսկայան, որն առաջին անգամ 2014թ. Շուշիում իբրև հանդիսատես մասնակցեց Արցախի անկախության տոնի առթիվ բեմադրված Ավետ Տերտերյանի «Կրակե օղակ» օպերայի պրեմիերային, վերջերս կրկին Արցախում էր՝ վարպետության դասեր անցկացնելու նպատակով:
«Առավոտ»-ին տիկին Կազարնովսկայան հայտնել է, որ այս այցի ժամանակ նախապատրաստական աշխատանքներ են տարվել աշնան սկզբին, իր խոսքերով՝ երաժիշտների ինտերնացիոնալ կազմով Ստեփանակերտի գլխավոր հրապարակում Վերդիի «Ռեքվիեմը» հնչեցնելու համար: Նա նաև, ասել է, թե կարճատև զրույց է ունեցել Երևանի օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավար, իր վաղեմի բարեկամ, մեր ժամանակների լավագույն տենորներից մեկի՝ Գեղամ Գրիգորյանի հետ՝ օպերային արվեստին նոր շունչ հաղորդելու առաջիկա ծրագրերի նպատակով:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան