Հայաստանից արտահանվել Է 43 400 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն
Ընթացիկ տարում Հայաստանից ընդհանուր առմամբ արդեն արտահանվել է 43 400 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 26 847 տոննայի դիմաց: ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ, հուլիսի 14-ի դրությամբ արտահանվել է 17 186 տոննա ծիրան նախորդ ամբողջ տարվա 1791 տոննայի դիմաց: Հայաստանից այսօրվա դրությամբ արտահանվել է 1589 տոննա կեռաս, նախորդ ամբողջ տարվա 370 տոննայի դիմաց:
Հայկական թարմ պտուղ-բանջարեղենը հիմնականում արտահանվել է Ռուսաստան, Ղազախստան, Բելառուս, Լեհաստան, Վրաստան, ԱՄԷ, Շվեյցարիա, Չեխիա, Նորվեգիա, Քուվեյթ:
Հայաստանից պտուղ բանջարեղենի արտահանման վերաբերյալ կարդացեք նաև՝
Երվանդ Թարվերդյան. Եթե գյուղացու ձեռը փող չլինի, ինքը ոնց կարող է ձեռք բերել այլ արտադրանք
Միրգը շատ ընտանիքների համար ճոխություն է դարձել. Արտահանե՞լ, թե՞ ոչ
Հայաստանից արտահանվել է 40 053 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան