Շաբաթ օրն աշխատանքային է լինելու. ո՞վ է վճարելու մեռելոցին աշխատած քաղաքացիներին. «Հրապարակ»
«Հրապարակ»-ում կարդում ենք. «ՀՀ կառավարությունը ոչ մի կերպ չի կողմնորոշվում՝ վերացնե՞լ Տիգրան Սարգսյանի սահմանած մեռելոցները, թե՞ ոչ: Ֆրանսիայից վերադարձած և Մոսկվա շտապող Հովիկ Աբրահամյանն ու նրա կառավարությունը մոռացած են եղել չորեքշաբթի օրը հրավիրված կառավարության նիստում որոշում ընդունել երկուշաբթին շաբաթ օրը փոխելը, հետ «հայի վերջին խելքը» հիշել ու շաբաթ օրը հրավիրված արտահերթ նիստով անսպասելի որոշում են կայացրել մեռելոցը պահպանելու, երկուշաբթին ոչ աշխատանքային հայտարարելու համար, որից, ի դեպ, դժգոհ են բոլորը: Նախ՝ որովհետև շատերը տեղեկացված չեն եղել և երկուշաբթի օրը «գործի են գնացել», հետո՝ երեկ բանկերում ու մյուս հիմնարկներում հարց էր ծագել. «Հաջորդ շաբաթ օրն աշխատելո՞ւ ենք, թե՞ հանգստանալու, եթե աշխատենք լրացուցիչ վճարելո՞ւ են այդ օրվա համար, թե՞ ոչ»: Մեզ հաջողվեց կառավարությունից տեղեկանալ, որ շաբաթ օրն աշխատանքային է լինելու: «Ով» է վճարելու և արդյոք «կրկնակի» դեռ պարզ չէ»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան